Կալիֆորնիայի դատարանը որոշում է կայացարել ազնիվ խոսքի դիմաց բաց թողնել սերիական բռնաբարող Քրիսթոֆեր Հուբբարտին, որի զոհն է դարձել 40 մարդ: Տեղի իրավաբանները կալիֆորնիական դատարանի որոշումը հասարակության համար «մղձավանջ» են կոչել:
Լոս Անջելեսի հոգաբարձուների խորհրդի անդամ ու սուպերվայզեր Մայք Անտոնովիչը կոչ է արել տեղի օրենսդիր իշխանությանը վերանայել որոշումը: «Նման գիշատիչ բնույթով մարդն արժանի չէ ազնիվ խոստման դիմաց ազատ արձակվելու»,-կարծում է Անտոնովիչը:
Դատարանը որոշել է ազատել Հուբբարտին` հիմնվելով բժիշկ փորձագետների եզրակացության վրա, որի համաձայն մոլագարն այլեւս վտանգավոր չէ հասարակության համար, հաղորդում է RT-ն` վկայակոչելով The Los Angeles Times-ը:
Հաղորդվում է, որ նա անընդհատ ոստիկանության հսկողության տակ է գտնվելու եւ քաղաքի որոշ հատվածներ նրա համար փակ են լինելու: Նախքան նրան հիվանդանոցից բաց թողնելը` Լոս Անջելեսի սոցիալական ծառայությունը նրա համար տուն կգտնի:
Հուբբարտն առաջին անգամ Լոս Անջելեսում ձերբակալվել է 1972թ: Այդ պահի դրությամբ նա հասցրել էր բռնաբարել 25 կնոջ: Նա ազատ է արձակվել 1979թ եւ երկու տարվա ընթացքում եւ 15 զոհի է դժբախտացրել: 1990թ նա խոստման դիմաց բաց է թողնվել, սակայն շուտով ոստիկանությունը նրան կրկին ձերբակալել է բռնաբարության փորձի դիմաց:



























