Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը շարունակում է հասարակությանը ցնցել նորանոր բացահայտումներով:Ըստ նրա, գլոբալ լրտեսական համակարգը կազմակերպելու հարցում ամերիկյան հատուկ ծառայություններին օգնել է Ավստրալիան:
Ավստրալացի մասնագետների հետ համատեղ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը մշակել է լրտեսական ծրագիր` ձայնագրելու զանգերը, վիդեոներն ու ինտերնետ-թրաֆիքը, իսկ 4 հզոր սերվերներ, որտեղ կուտակվել է ամբողջ ստացված ինֆորմացիան, տեղակայված է եղել հենց Ավստրալիայում եւ մասամբ Նոր Զելանդիայում, հաղորդում է «Ինտերնովոստին»:
Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», այս տեղեկատվությթունը տրամադրել է Սնոուդենը, իսկ հրապարակել է The Guardian-ի լրագրող Գլենն Գրինվալդը բրազիլական O Globo պարբերականում: Պարբերականի կայքում կարելի է գտնել քարտեզը, որտեղ նշված են այն օբյեկտները, որոնք ամերիկյան հատուկ ծառայություններին տվյալներ են հաղորդում: Տվյալների հավաքագրման ծրագիրը կրում է X-Keyscore անվանումը, հաղորդում է The Age-ը:





























