Ֆինլանդիայում  Վիհթավուորի քաղաքի  բնակիչներին տարհանում են՝ վառոդի գործարանում պայթյունի սպառնալիքի պատճառով:  Այս պահին երկու հազարից ավելի մարդ է տարհանվել: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ ձեռնարկության թափոնների բեռնարկղ անհայտ նյութ է ներթափանցել, որը քիմիական ռեակցիայի մեջ է մտել պայթուցիկ նյութերի հետ:

Գործարան են ուղեւորվում ռոբոտներով մասնագետները, որոնց զինվորականներն օգտագործում են ականազերծման համար, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով  Yle-ն:

Շրջակա թաղամասերում երթեւեկությունն արգելված է: Ճանապարհները փակ են: