Մարդու իրավունքների հանձնաժողովի պատգամավորներից կազմված աշխատանքային խումբը կքննարկի Հայաստանում կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հրահրած սկանդալը, հայտնում է vesti.md-ն:
«Մենք կլսենք տիկին Գրիգորիուին եւ հաշվի կառնենք բոլոր փաստարկները: Մենք կլսենք նաեւ աշխատանքային խմբին՝ հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքն իմանալու համար: Միայն այդ ժամանակ որոշում կկայացվի», -ասել է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Վադիմ Միշինը:
Պատգամավորներն առաջարկել են լսել Սահմանադրական դատարանի դատավոր Վիկտոր Պոպին, որն Աուրելիա Գրիգորիուի հետ նույնպես մասնակցել էր միջազգային կոնֆերանսին, եւ Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Պատգամավորները գործադիր մարմնին կարող են առաջարկել հետ կանչել խորհրդարանական փաստաբանի մանդատը՝ բավարար ապացույցների առկայության դեպքում, հայտնել է Վադիմ Միշինը: Մարդու իրավունքների հանձնաժողովը այդ հարցը կքննարկի հինգշաբթի:
Vesti.md-ը հիշեցնում է, որ Երեւանի միջազգային կոնֆերանսում Աուրելիա Գրիգորիուն հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ ագրեսիան շարունակվում է 25 տարուց ավելի»: Ըստ նրա՝ Հայաստանը «զավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը»:





























