Վաշինգտոնում տեղակայված World Service Authority-ն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվադ Սնոուդենին աշխարհի քաղաքացու անձնագիր է տրամադրել: Այս մասին ասվում է Twitter-ում կազմակերպության էջում:

«World Service Authority-ն Էդվարդ Սնոուդենին աշխարհի քաղաքացու անձնագիր է տրամադրել` հիմնվելով մարդու իրրավունքների միջազգային հռչակագրի վրա»,-ասվում է հաղորդագրությունում:

World Service Authority-ն ոչ առեւտրային կազմակերպություն է, որը տրամադրում է աշխարհի քաղաքացու անձնագրեր: Այն հիմնադրվել է 1953թ. սեպտեմբերին: Կազմակերպության շտաբը գտնվում է Վաշինգտոնում: Ներկայումս անձնագիրը վավեր է համարվում 4 երկրներում` Մավրիտանիայում, Տանզանիայում, Տոգոյում եւ Էկվադորում, որոնցից եւս Սնոուդենը ապաստան է խնդրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: