Ֆրանսիայում դատարանը վճռել է տակ վերցնել Բերնար Թապիի ունեցվածքն ու ակտիվները` Adidas ընկերության վաճառքի վիճելլի գործարքի գործի հետաքննության շրջանակներում:

Մասնավորապես, կալանքի տակ է վերցել Սան-Տրոպեզում Թապիի «Մանդալա» վիլլան, որն արժե 48 մլն եվրո եւ մի շարք արժեքավոր ակտիվներ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում խոշոր դատական քաշքշուքը կապված է 1993-ին Adidas ընկերության` գործարար եւ քաղաքական գործիչ Բերնար Թապիի կողմից վաճառելու հետ: Գործարքը կնքելուց հետո Թապին Credit Lyonnais բանկին մեղադրել է մեքենայությունների մեջ եւ պահանջել վնասի փոխհատուցում: Փոխհատուցման վճարման վերաբերյալ որոշումը սկանդալի է հանգեցրել: Ձեռներեցը ֆինանսական պետկառույցի կողմից ստացել է մոտ 4.3 մլն եվրո փոխհատուցում:

Հանցավոր խմբի կազմում մեքենայությունների վերաբերյալ մեղադրանքները Թապիին ներկայացվել են հունիսի 28-ին: