Հուլիսի 10-ին ԿԺԴՀ եւ Հարավային Կորեայի բանակցությունները Կեսոն արդյունաբերական գոտում աշխատանքները վերսկսելու վերաբերյալ, անարդյունք են ավարտվել:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են հուլիսի 10-ից կազմակերպել հարավկորեացի ձեռներեցների այցելություններ Կեսոն համատեղ արդյունաբերական գոտի, ինչպես նաեւ հերթական հանդիպումն անցկացնել արդյունաբերական համալիրի աշխատանքների վերսկսման պայմանները քննարկելու համար:
Հարավային Կորեայի ներկայացուցիչների աշխատանքային խումբը ժամանել է Հյուսիսային Կորեա` բանակցությունները նախապատրաստելու համար: Երկու երկրների ներկայցուցչնեի հանդիպումը սկսվել է հուլիսի 10-ի առավոտյան եւ տեւել մոտավորապես մինչեւ երեկոյան ժամը 5-ը: Կողմերը փոխադարձաբար պահանջել են միմյանցից ապահովել համալիրիր գործունեության համար բավարար պայմաններ:
«Այսօր բանակցությունների վերջին փուլը սկսվել է տեղի ժամանակով 17:40 եւ տեւել ընդամենը 4 րոպե: Կողմերը համաձայնության չեն եկել»,-մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Միավորման հարցերով հարավկորեական նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ռենհապին: Կէնսոնի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է հուլիսի 15-ին, փոխանցում է KBS հեռուստաալիքը:
Կեսոնում աշխատանքները դադարեցվել են այս տարվա ապրիլին` ԿԺԴՀ կողմից` Կորեական թերակղզում իրավիճակի սրումից հետո:





























