Ստավրապոլի Կրուգլոլեսի հոգենյարդաբանական ինտերնատում բնակվող այծը մրցանակի է արժանացել «Ընտրիր ազնվացեղ գեղեցիկին» լուսանկարչական մրցույթին: Այս մասին նշվում է  տարածաշրջանի  Բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության կայքում: Կենդանին, որին բուծել են ինտերնատի օժանդակ տնտեսությունում, հաղթել է «Ոչ սովորական անձ» անվանակարգում:

Կենդանու տերերն էլ պատվավոր դիպլոմ են ստացել: Մրցույթի ժամանակ այծի մրցակիցների թվում են եղել մի շարք այլ կենդանիներ, այդ թում` ձի, կով, գառ եւ այլն, հաղորդում է «Lenta.ru»-ն: Ինտերնատին դիպլոմ բերած լուսանկարում այծը պատկերված է ժանեկազարդ թաշկինակով եւ ծաղկեփնջով: