Բոսթոնյան ահաբեկիչ Ջոհար Ցարնայեւին դատարանում 30 կետից բաղկացած մեղադրանք են ներկայացրել: Դատախազը 19-ամյա Ցարնաեւի համար մահապատիժ է պահանջել կամ ցմահ բանտարկություն:

Ցարնաեւը հանգիստ է եղել  դատարանի դահլիճ մտնելիս: Նա բանտային նարնջագույն համազգեստով է եղել, դեմքին արնազեղումների հետքեր, ձախ աչքը կիսափակ,  ծնոտին` սպի, իսկ ձախ ձեռքը` նախկինի պես գիպսի մեջ: Երիտասարդը ժպտացել է: Երբեմն թվացել է, որ Ցարնաեւը ձանձրանում է դատարանում, հայտնում է ՆՏՎ-ն: 

Նա 30 անգամ կրկնել է « անմեղ եմ»՝ մեղադրանքի ամեն մի կետին ի պատասխան: Դատարանում ներկա են եղել Ջոհարի երկու քույրերը, երկուսն էլ` հիջաբներով: Մեկը երեխայի հետ է եղել, երկրորդն էլ անընդհատ արտասվել է: Նիստից հետո նրանք հրաժարվել են շփվել լրագրողների հետ:  Ցարնաեւի սակավաթիվ աջակիցները նվերջինիս սատարելու էին եկել պաստառներով եւ նրա լուսանկարներով շապիկներով։ Նրանք  հոժարակամ պատասխանել են հարցերին եւ հայտնել, որ չեն հավատում Ջոհարի մեղավորությանը: 

Նիստը տեւել է ութ րոպե, որից հետո Ցանայեւին նստեցրել են զրահապատ միկրոավտոբուս եւ ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ կրկին տարել Ֆորտ Դեւենս բանտի բժշկական կենտրոն, որտեղ Ցարնաեւը կմնա մինչեւ դատավարությունն սկսվելը:

Ցարնաեւի դատը կտեւի երեք-չորս ամիս: Մեղադրող կողմը նախատեսում է շուրջ հարյուրավոր վկաներ կանչել: Առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: