Հուլիսի 10-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի մոտակայքում  տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արգել գյուղի 1-ին փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 22ՏՕ975 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 32-ամյա Գեւորգ Հարությունյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը, որը շրջվել է գազատար խողովակի վրա: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: