Forbes ամսագրի ռուսական խմբագրությունը կազմել է 2012թ. տվյալներով ռուսաստանցի մեկենասների վարկանիշը: Լրագրողները հարցում են ուղարկել ամենահարուստ 50 ռուսաստանցիների, սակայն պատասխանել են միայն ութը:

Վարկանիշը կազմողներին հետաքրքրել են միայն հարուստների անձնական ծախսերը, իսկ բարեգործական ծրագրերին տրամադրված միջոցները հաշվարկի ժամանակ հաշվի չեն առնվել:

Ռուսաստանի ամենաառատաձեռն մեկենաս-միլիարդատերերի վարկանշային ցանկի առաջին տեղում է «Մետալոինվեստի» համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը: Անցյալ տարի նրա բարեգործական ծախսերը կազմել են 180 միլիոն դոլար: Երկրորդ տեղում է Millhouse Capital-ի եւ «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը՝  111 միլիոն դոլար:

Առաջին եռյակը եզրափակում է Ուսմանովի գործընկեր Անդրեյ Սքոչը, որը տարվա ընթացքում 40,2 մլն դոլար է նվիրաբերել:

Ռուսաստանի ամենաառատաձեռն մեկենասների ցուցակում Forbes-ը նշել է նաեւ Վլադիմիր Պոտանինին, որն 2012թ. 22,8 մլն դոլար է նվիրաբերել, Օլեգ Դերիպասկուին  (18,5 մլն դոլար), Գենադի Տիմչենկոյին (10,5 մլն), Վագիթ Ալեքփերովին (6,3 մլն) եւ Դմիտրի Մազեպինին (0,7 մլն):

2012թ. Forbes-ի վարկանիշի բոլոր մեկենասներն ընդհանուրը 390 մլն դոլար են ծախսել բարեգործության համար: