Արտաշատի բաժնի ոստիկանները պարզել են, որ նախօրեին 5-ամյա երեխան վնասվածքներ է ստացել ոչ թե վայր ընկնելու, այլ վրաերթի հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հեծանիվ վարելիս աստիճանավանդակից վայր ընկնելու հետեւանքով՝ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, վերին շրթունքի պատռված վերք» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա տղա:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխան վնասվածքներն ստացել է հուլիսի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Բերքանուշ-Դվին ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Պարզվել է նաեւ, որ վրաերթը «Մերսեդես Բենց 300-ՏE» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1994 թ. ծնված Ասատուր Մ.-ն:
Կատարվում է նախաքննություն:




























