Գորիսում երեկ` հուլիսի 12-ին, Գագիկ Գ-ի եւ Հրաչ Բ-ի միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ հուլիսի 12-ին, ժամը 14.10-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի եւ աջ ուսահոդի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրեց մոտ բուժօգնության է տեղափոխվել 49-ամյա ծնված Գագիկ Գ.-ն:
Պարզվել է, որ նույն օրր, ժամը 12.00-ի սահմաններում, Գորիսի Յոլյան փողոցի թիվ 31 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, 25-ամյա Հրաչ Բ.-ն դանակով 3 անգամ հարվածել է Գագիկ Գ.-ին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հրաչ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




























