Ոստիկանները 20 տարի անց հայտնաբերել են կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արթուր Ս.-ին, որը 1993 թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:




























