Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 4/6 շենքի դիմաց «Օպել» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը հուլիսի 12-ին, ժամը 17.00-ին, վրաերթի է ենթարկել մի երիտասարդի եւ դեպքի վայրից դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























