«ՈւԱԶ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան հուլիսի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մ գլորվել ձորը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե, ինչի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:



























