ԿԱՍԿՈ-ն, ինչպես նաեւ առհասարակ ապահովագրությունը Հայաստանում լայն տարածում չունի, NEWS.am-ի թղթակցին ասել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի մասնագետները:

Նախկինում ենթադրվում էր, որ ԱՊՊԱ-ի համար կամավոր կդիմեն՝ շնորհիվ ընդլայնված ենթակառույցի: Սակայն մեծ հաշվով դա տեղի չունեցավ: Հիմնականում այս հատվածը կապված է ավտոմեքենաների գործարքների հետ, որի դեպքում ԿԱՍԿՈ-ն  պարտադիր է:

«Այսպիսով, պարտադիր տարրը կրկին առկա է: Երեւում է՝ դա ազգային մտածելակերպ է. «Ինձ հետ նման բան չի կատարվի»: Բացառություն են կազմում խոշոր ընկերությունները, այդ թվում՝ համապատասխան կորպորատիվ քաղաքականությամբ: Մասնավոր ավտոսեփականատերերն իրենց նախաձեռնությամբ խիստ հազվադեպ են ավտոմեքենաներն ապահովագրում», – նշել են մասնագետները:

Հավելենք, 2011թ. ԱՊՊԱ-ի ներդրումից հետո շատերը թյուրիմացաբար կարծում էին, որ ավտոքաղաքացիական պատասխանատվության ռիսկերի հետ  մեկտեղ ավտոմեքենան էլ են ապահովագրում: Ժամանակի հետ ապահովագրության այս երկու տեսակների տարբերությունն ավելի հստակ դարձավ:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր պորտֆելում ԿԱՍԿՈ-ի բաժինը  5-6% է: