Հանրապետության տարածքում հուլիսի 14-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում հուլիսի 14-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է  +20+22, ցերեկը` +33+35 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+26,

Կոտայքում` գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+26,

Գեղարքունիքում` գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+26,

Լոռիում` գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +22+25,

Տավուշում` գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +25+30, 

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+26,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+33, 

Արարատում` գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում` գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+26,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +23+26, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +25+29: