Ռուսաստանի Սարատովի մարզի Պուգաչով քաղաքում տեղի ունեցած ազգամիջյան միջադեպը հայերին չի վերաբերում: Այս մասին NEWS.am-ին ասաց տեղի հայ համայնքի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` քաղաքում բավականին հայեր են բնակվում, կան նաեւ ադրբեջանցիներ, դաղստանցիներ: «Առայժմ իրավիճակը հայերին չի վերաբերում»,-նշեց նա:
Լարվածությունն առաջացել է տեղի բնակիչների եւ եկվոր չեչենների միջեւ: Պատճառը ողբերգությունն է եղել` երիտասարդի սպանությունը: 21-ամյա Ռուսլան Մարժանովի եւ 16-ամյա չեչեն երիտասարդի միջեւ վիճաբանույուն էր ծագել, ինչի արդյունքում անչափահասը դանակահարել էր Ռուսլանին, ով հիվանդանոցում մահացել էր:
Վրդովված տեղի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել` պահանջելով բոլոր չեչեններին հեռացնել քաղաքից:





























