Արմավիրի մարզի Մարգարա գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է հուլիսի 13-ին, ժամը 15.57-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ այրվել է «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:




























