Արենի-Չիվա ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր վթար: ԱԻՆ լրատվության ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է հուլիսի 13-ին, ժամը 17.26-ին:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ում բախվել են  «Վազ 2106՚» մակնիշի «34LD929» պետհամարանիշի (վարորդ՝ 1950 թ. ծնված Վ. Բայաթյան) եւ «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի «12 OP 111» պետհամարանիշի (վարորդ՝ 1977 թ. ծնված Ս. Սարգսյան) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Վազ 2106» -ի վարորդ Վ. Բայաթյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` 2008 թ. ծնված Ռ. Բայաթյանը եւ 1961 թ. ծնված Լ. Բայաթյանը տարբեր մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: