Եգիպտոսի դատախազությունը հայտարարել է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելու մասին: Մուրսին մեղադրվում է լրտեսության, բռնություն հրահրելու եւ երկրի տնտեսությանն զգալի վնաս հասցնելու մեջ, հաղորդում է «Ռեյթերզ» գործակալությունը:
Հուլիսի 3-ի կալանավորումից հետո Մուրիսն գտնվում է գաղտնի վայրում՝ ազգային բանակի ստորաբաժանումների հսկողության ներքո, սակայն մինչ օրս նրա նկատմամբ որեւէ մեղադրանք չէր առաջադրվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հայտարարությունում, որը տարածել են դատախազության ներկայացուցիչները, ասվում է, որ բացի Մուրսիից, հետաքննություն կիրականացվի նաեւ «Մահմեդական եղբայրներ» շարժման եւս 8 անդամների, այդ թվում կազմակերպության առաջնորդ Մոհամեդ Բադիայի նկատմամբ: Հայցվորների ինչությունը հայտարարությունում չի բացահայտվում:



























