Շիրակի մարզի Փանիկ-Արթիկ ավտոճանապարհին, այսօր՝ հուլիսի 14-ի կեսգիշերին տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արթիկ-Փանիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, վարորդ` 30-ամյա Տ. Հայրապետյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 35 VT 821 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել տնամերձ պարսպին, ինչի հետեւանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























