Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ հուլիսի 15-ին, հրամանագիր է ստորագրել՝ Վաչե Գաբրիելյանին Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ.

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: