Գորիս քաղաքի Անկախության փողոցում, հուլիսի 14-ի երեկոյան, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:



























