Հայաստանում այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ՝ ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 371,9 հազար ավտոտերերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն:

Ապրիլի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 0,5 հազարով: Տեղի է ունեցել ապահովագրվող մեքենաների աճի տեմպի զգալի նվազում:

Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվար-մայիսին կազմել է մոտ 8,9 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է մոտ 4,3 մլրդ դրամ: Ընդ որում՝ միայն ապրիլին հատուցումները կազմել են մոտ 0,7 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով մոտ 170 մլն դրամով:

Մայիսին տեղի է ունեցել մոտ 4100 վթար՝ նախորդ ամսվա 4400-ի համեմատ: Մեկ պատահարի հատուցման միջին չափը մայիսին կազմել է մոտ 170,5 հազ. դրամ՝ մոտ 20 հազ. դրամով պակաս, քան ապրիլին:

Մեկ ավտոմեքենայի միջին ապահովագրական գումարը 2013 թ. հունվար-մայիսին կազմել է մոտ 24 հազ. դրամ: