Երեւան-Սեւան ճանապարհի 40-րդ կմ-ին, հուլիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանվորդ 30-ամյա Սուրեն Սարգսյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Սուրեն Սարգսյանը մասնագիտությամբ բժիշկ է: