Երեւանում, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 13-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 13-ի սահմաններում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը նկատվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղին հարակից վագոն-տնակում:

Ժամը 14.01-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: