Եգիպտոսը պատրաստվում է նոր «միլիոնների երթի»: «Մահմեդական եղբայրները» կոչ են արել իրենց բոլոր կողմնակիցներին դուրս գալ փողոց եւ պահանջել ազատ արձակել տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիին:

Շատերը փողոցից չեն էլ հեռացել. նախորդ գիշեր Կահիրեի մզկիթի մոտ կրկին երկրի նախագահին հավատարիմ հազարավոր մարդիկ են հավաքվել, հաղորդում է НТВ-ն:

Միաժամանակ, համացանցում փաստաթուղթ է հայտնվել, որտեղ «Մահմեդական եղբայրներ» շարժումն իր կողմնակիցներին արյունահեղության եւ բանակին վարկաբեկելու կոչ է անում: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ «թշնամու դեմ հաղթանակը համբերություն, հավատ եւ վճռականություն է պահանջում», հաղորդում է Al Arabiya-ն:

Փաստաթուղթը նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդների դեմ պայքարում շեշտը դնում է «մարտիրոսների» վրա, գրում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ «Մահմեդական եղբայրները» զինվորականներին մեղադրել էին կոտորածի մեջ, պահանջել ժամանակավոր նախագահի հրաժարականն ու ապստամբության կոչ արել: