Պարոնյան փողոցում մեքենաներ են բախվել: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 15-ին, ժամը 02.40-ի սահմաններում, «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Պարոնյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո` մեկ այլ «Մերսեդես Բենց»-ի, որն էլ ինքնաբերաբար շարժվելով՝ բախվել է մի ուրիշ «Մերսեդես Բենց»-ի:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:



























