«ԳԱԶ-2705-222» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 15-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























