Ցանկացած թմրամիջոց, որը ավելի մաքուր է, մի փոքր ավելի քիչ է օրագանիզմի համար վտանգավոր, իսկ առհասարակ ցանկացած թմրամիջոց վտանգավոր է օրգանիզմի համար: Այս  մասին այսօր` հուլիսի 16-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայասրոանի գլխավոր նարկոլոգ, նարկոլոգական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը՝ արձագանքելով հարցին, թե ճիշտ է, որ թանկարժեք թմրամիջոցները, որոնք հիմնականում մեծահարուստներն են օգտագործում, չեն վնասում առողջությանը:

Նրա խոսքով, թմրամիջոցը առաջին հերթին չի խնայում լյարդը եւ գլուխը: Պետրոս Սեմերջյանը հիշեց Անգլիական բժիշկներից մեկի այն համեմատակաը, որ թմրանյութ օգտագործելը նշանկում է անցնել դժոխքը եւ մեռնել խորը ծերունի ջահել հասակում: Հայաստանի գլխավոր նարկոլոգը ընդգծեց, որ շրջապատը մեծ նշանակություն ունի, քանի որ եթե անգամ թմրամոլը բուժման կուրս է անցնում, վերադառնում է նույն շրջապատի, ընկերների մոտ: Ինչը հաճախ պատճառ է դառնում, որ նորից գայթաղկվեն թմրանյութերով:

Հարցին, թե իրենց մոտ պաշտոնյաներ բուժվում են, թե ոչ, Սեմերջյանն ասաց, որ իրենց մոտ բուժվում են թմրամոլներ տարբեր խավերից, այդ թվում նաեւ պաշտոնյաներ: Իսկ բուժումը իրականացվում է  պետպատվերի շրջանկներում, ՀՀ քաղաքացիություն չունեցողների համար 140 հազար դրամ է: