Թմրամոլության աճ կա ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում: Այս  մասին այսօր` հուլիսի 16-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայասրոանի գլխավոր նառկոլոգ, նարկոլագական կլինիկային ղեկավար Պետրոս  Սեմերջյանը:  Նրա խոսքով, մարդիկ հաճույք ստանալու ակնկալիքով օգտագործում են թմրամիջոցներ եւ ընկնում են ծանր կացության մեջ:

«Եկել ենք մի իրավիճակի, որ աճը միեւնույնն է նկատվում է, թեեւ ամբողջ աշխարհում տարատեսակ միջոցառումներ են ձեռնարկվում կանխարգելման դեմ»,- ասաց Պետրոս Սեմերջյանը:  Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կա գրանցված 4332 թմրամոլ, իսկ անցյալ տարի 3893 գրանցված թմրամոլ է եղել:

Գրանցված թմրամոլներից բացի երկու տարին մեկ կատարվում են նաեւ ուսումնասիրություններ ամբողջ Հայաստանի տարծքում: Այդ ուսումնասիրությունների արդյոնքում էլ պարզվել է, որ Հայաստանում կա մոտավորապես 12700  թմրամոլ: Նարկոլոգը նշեց, որ թմրամոլության տարածվածությամբ առաջին տեղում Երեւանն է, իսկ երկրորդ տեղում Արմավիրի մարզը: Խոսելով բուժման արդյունավետությունից՝ նա ասաց, որ այն հարյուր տոկոսանոց է: Իսկ նորից օգտագործելու հավանականությունը միշտ կա, կախվածությունը առաջանում է անզուսպ պահանջից: «Կախյալությունը  երկու մեծ կարեւոր ազդեցություն է ունենում մարդու վրա` ֆիզիկական եւ հոգեկան, ինչ-որ թմրամիջոցից եւ հոգեմետ նյութից, որը չի կարողանում հիվանդը իր ներքին ռեսուրսներով հաղթահարի»,- ասաց գլխավոր նարկոլոգը եւ երեւույթը նմանեցրեց ծարավի զգացողության հետ: Միաժամանակ նա նշեց, որ որոշ կախվածությունը անվանում են թմրամոլություն, որը առաջանում է թմրանյութերից, իսկ թունամոլությունը առաջանում է ինչ-ինչ հոգեմետ նյութերից: