Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները այսօր ձերբակալել են մի շարք անձանց, ովքեր մասնակցել են երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններին:

Ներկայումս հայտնի է 30 ձերբակալվածների մասին: Բացի մասնավոր բնակարաններից, ոստիկանները իրենց օպերացիան իրականացրել են նաեւ մի քանի ուսանողական հանրակացարաններում: Օպերացիան շարունակվում է, ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ:  Նրանց կասկածում են «անկարգություններ կազմակերպելու» եւ դրանց մասնակցելու մեջ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հունիսի սկզբից ի վեր՝ սա ոստիկանության արդեն 5-րդ խոշոր ստուգայցն է: Ընդհանուր առմամբ, նման օպերացիաների արդյունքում ձերբակալվել է մոտ 150 մարդ: Նրանց մեծ մասն ազատ է արձակվել ցուցմունքներ տալուց հետո, սակայն տասնյակ մարդիկ դատարանի որոշմամաբ կալանավորվել է: Ոստիկանությունում հայտնված ակտիվիստների մեծ մասը Թուրքիայում գործող ձախ հայացքներ կրող խմբակցությունների եւ կուսակցությունների ներկայացուցիչներ են: