Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի, աշխատակցուհիները բողոքել են ղեկավարության կողմից սեռական ոտնձգությունների դեմ: Այս մասին virtualaz.org կայքին տված հարցազրույցում հաղորդել է նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Միրվարի Ղահրամանլին:
«Բողոքներում պնդում են, որ ընկերության բազմաթիվ պատասխանատու աշխատակիցներ ունեն սիրուհիներ, որոնք օգտվում են որոշակի առավելություններից»,-ասել է նա: «Կանայք, որոնք ընդդիմանում են որոշ ղեկավարների սեռական ոտնձգություններին, ճնշման են ենթարկվում»,-հավելել է նա:
Իրավապաշտպանները պնդում են, որ ադրբեջանական եւ արտասահմանյան մի շարք ընկերություններում հաճախացել են սեռական խտրականության դեպքերը: Այս առնչությամբ Ղահրամանլին առաջրկել է նման աշխատակիցների համար մշակել էթիկական վարքի օրենսգիրք:
SOCAR-ն աշխարհի խոշորագույն նավային ընկերություններից է:
Նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը նախկինում եւս բազմիցս անդրադարձել է ընկերության աշխատակիցների հանդեպ ճնշումներին՝ հայտարարելով աշխատակիցներին զանգվածային կերպով աշխատանքից հեռացնելու եւ բնակարաններից արտաքսելու մասին, փոխանցում է Lenta.ru-ն:





























