Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Պարույր Սեւակի փողոցի տներից մեկի դիմաց, այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր եղջերավոր անասունն ընկել է հորը եւ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 2 մ խորություն ունեցող հորից դուրս են բերել Կ. Գասպարյանին պատկանող կենդանուն: