«Յունիբանկի» նոր երեւանյան մասնաճյուղը, որը բացվել է Շենգավիթ վարչական շրջանի Սեւանի 12/5 հասցեում, սկսել է իր գործունեությունը: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9.30-ից մինչեւ 17.00, տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Նոր մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում: