Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին գտնվող «Ռան Օյլ» բենզալցակայանում, այսօր՝ հուլիսի 17-ին, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները  բենզալցակայանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: