Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման եւ արդիականացման ներդրումային ծրագիրը գնահատվում է 60 մլն դոլար: Ներդրումային ծրագրի ընդհանուր նկարագրությունը տեղակայված է Երեւանի քաղաքապետարանի կայքում:

Ծրագրով նախատեսվում է այգում կառուցել վճարովի եւ հասարակական գոտիներ: Վճարովի գոտում ստեղծվելու է ամֆիթատրոն, ժամանակակից մանկական խաղահրապարակներ, ատրակցիոններ, կախարդական այգի եւ զվարճանքի յուրահատուկ կառույցներ:   Հասարակական գոտում նախատեսվում է իրականացնել կանաչապատում, այգիների եւ ճեմուղիների արդիականացում;

Արդյունքում՝ զբոսայգին կդառնա տարածաշրջանային եզակի կենտրոն, որտեղ կարող են իրականացվել բազմաթիվ բացօթյա միջոցառումներ:

Ներդրումային նախագիծը կազմել է «Գարի Գոդդարտ» ընկերությունը: Երեւանի քաղաքապետարանը խոստանում է ըստ ամենայնի աջակցել ներդրողներին, եթե այդպիսիք հայտնվեն: