Մոսկվացի ոստիկանը մեղադրվում է ձերբակալվածի բռնաբարության մեջ: ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ, ոստիկանը հեռացվել է աշխատանքից եւ խոստովանել մեղքը:

Սեռական հանցագործությունը դեռեւս ապրիլին էր կատարվել, սակայն հայտնի է դարձել երեք ամիս անց: Այժմ նրան վեցամյա ազատազրկում է սպառնում:

Հետաքննության տվյալով՝ 2013թ. ապրիլի 24-ին 30-ամյա տեսուչը գործընկերոջ հետ հերթապահության է եղել:

Բորիսովսկիե Պրուդի փողոցի շենքի բակում իրավապահները վարչական խախտման համար տղամարդու եւ կնոջ էին ձերբակալել:

Տղամարդուն բաժին էին տարել, իսկ կինը մնացել էր ավտոմեքենայում: «Մոսկվա գետի կողմ գնալով՝ ոստիկանը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել ձերբակալվածի նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Կինը Մոսկվայի ՆԳՆ-ի Գլխավոր վարչություն էր դիմել մի քանի օր անց: