Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր քաղաքում գտնվող Նուհ Նեբի անունը կրող մզկիթի 10 գորրգերը գողացել են անհայտ անձիք։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Իգդիրի Նուհ Նեբի անունը կրող մզկիթի ընդհանուր 500 քմ չափով 10 գորգերը տեղափոխել էին լվալու, որից հետո չորացնելու համար դրանք փռվել էին լվացքատան հարեւանությամբ գտնվող այգում։
Գորգերը հսկող պահակը իֆթարի (Ռամադանի տոնական ընթրիք-խմբ) ժամը գալուն պես գնացել է տուն հաց ուտելու եւ հենց այդ ընթացքում էլ անհայտն անձիք գողացել են բոլոր գորգերը։
Մզկիթի իմամը, իմանալով գորգերը գողանալու մասին լուրը, չի հավատացել՝ պնդելով, թե ինչպես կարող են Ռամադանի սուրբ տոնին նման բան անել։




























