Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին` «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում վթար է եղել: ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգը ստացվել է հուլիսի 17-ին, ժամը 21.03-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 67ՍՏ544 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը, ինչի հետեւանքով վարորդ` 1948թ. ծնված Վ.Խաչոյանը եւ ուղեւոր` 1982թ. ծնված Մ.Միրզախանյանը ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ եւ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն` հրաժարվել են հոսպիտալացումից:




























