Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, Աղնջաձոր գյուղի մոտակայքում վթար է եղել: ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգը ստացվել է հուլիսի 17-ին, ժամը 20.53-ին:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ ՕԽ-ն:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում «Կրայսլեր» մակնիշի 55ՏՏ777 պետհամարանիշի ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը, դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 1979թ. ծնված Արմեն, 1985թ. ծնված Մարիա, 2008թ. ծնված Օֆելյա, 2007թ. ծնված Արսեն եւ 2005թ. ծնված Սոս Գեւորգյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




























