Մոսկվայի թիվ 12 հիվանդանոցում հուլիսի 17-ի երեկոյան ադրբեջանցին պատանդներ է վերցրել:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ծնունդով ադրբեջանցի 53-ամյա Նազիմ Պիրիեւը այդ կերպ ցանկացել է հետ վերադարձնել հիվանդանոց տեղափոխվելու պահին իրենից վերցված գումարն ու փաստաթղերը եւ հեռանալ Ռուսաստանից: Ողբերգությունից հաջողվել է խուսափել միան ոստիկանների եւ բժշկական անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ:
Պիրիեւը հիվանդանոց է տարվել էպիլեպտիկ նոպայի պատճառով:
Ուշքի գալով նա խառնաշփոթ է ստեղծել, սակայն հաջողվել է նրան հանգստացնել՝ վերադարձնելով գումարն ու անձնագիրը, ինչպես նաեւ օդանավի տոմսը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները խոստացել են, որ չեն բռնի նրան եւ որ ներքեւում նրան ավտոմեքենա է սպասում:
Նա իր հետ տարել է նաեւ բուժքույրերից մեկին, սակայն ոստիկաններն ու բուժանձնակազմը կարողացել են փրկել բուժքրոջն ու ձերբակալել տղամարդուն:
Ներկայումս որոշվում է քրգործ հարուցելու խնդիրը: Պատանդների կյանքին եւ առողջությանը ոչինչի չի սպառնում:



























