Երեւանում կհիմնվի ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ամերիկյան «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ընկերությունն այսօր՝ հուլիսի 18-ին համաձայնագիր կնքեցին ուռուցքաբանական ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման վերաբերյալ:  Կենտրոնը կստեղծվի Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում՝ հանդիսանալով Հայաստանում քաղցկեղի բուժման գերազանցության կենտրոնի ստեծման փուլերից մեկը; Հիշեցնենք, որ այդ ծրագրի շրջանակներում այս տարի կգործի ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնը:

«Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնսը» նախատեսում է իրականացնել 12-14 մլն դոլարի ներդրում, կենտրոնը կունենա 150 մահճակալ, 200 աշխատատեղ:

«Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնսի» ղեկավար Հայկ Բաքրջյանի տեղեկացմամբ՝ աշխատանքները կսկսեն անմիջապես, շինարարությունը՝ հաջորդ տարվանից, որը կավարտեն 18-24 ամսվա ընթացքում;

Նշենք, որ «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնսը» հիմնվել է 2003 թ., եւ մասնագիտանում է միջուկային բժշկության ոլորտում: