Կիպրոսի հանրապետության կառավարությունը հարկային համաներում հայտարարելու մասին որոշում է կայացրել: Այն կտեւի մինչեւ 2013թ դեկտեմբերի 31-ը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «ֆինանսական ճգնաժամը եւ ներդրումներ գրավելու անհրաժեշտությունը», գրում է «Վեստնիկ Կիպրա»-ն:
Համաներումը բոլորին չի վերաբերի.«Կառավարությունը մեծ զգայունություն է ցուցաբերում հարկեր վճարել խուսափողների նկատմամբ, ուստի համաներումը կարող է վերաբերել միայն որոշակի չափանիշների պահպանման պարագայում»,-ընդգծել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոս Ստիլիանիդիսը:
Որոշումը կվերաբերի բոլոր նրանց, ովքեր Կիպրոսում էական ներդրումներ կանեն՝ պետական պարտատոմսեր ձեռք բերելու եւ մի շարք այլ պայմանների բավարարելու դեպքում, փոխանցում է NEWSru.com-ը:




























