Հայաստանում հետաքրքրություն կա ԵՄ-ում Լիտվայի նախագահության նկատմամբ: Նման տեսակետ է հայտնել Լիտվայի կառավարության կանցլերի տեղակալ Ռեմիգիուս Մոտուզասը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ում նախագահության հետ կապված աշխարհում աճել է հետաքրքրությունը Լիտվայի նկատմամբ: «Մեզ զանգահարում են դեսպաններ եւ հրավիրում իրենց երկրներում ներկայացնել Եվրամիությունը: Ոչ միայն ԵՄ, այլեւ այլ երկրներում, օրինակ Իսրայելում, Հայաստանում»,-հայտարարել է կանցլերի տեղակալը:

Նման մեկնաբանությամբ Մոտուզասը հանդես է եկել այն բանից հետո, երբ լիտվական թերթերից մեկում հոդված է տպագրվել, թե ԵՄ-ում Լիտվայի նախագահությունը չի գտնվում Եվրոպայի ուշադրության կենտրոնում, ինչպես այդ մասին պնդում են պաշտոնյաները:

Արտասահմանում ապրող լիտվացիների կարծիքով՝ ԵՄ-ում նախագահությունը այլ երկրներում ոչ ոքի հետաքրքիր չէ, հաղորդում է The Baltic Course-ը՝ վկայակոչելով Respublika թերթը: