Ճապոնիայում այսօր սկսել են գումար պահանջել՝ այդ երկրի բնակիչների համար սրբազան համարվող Ֆուձի լեռը բարձրանալու դիմաց, որը հունիսին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Հրաբուխի գագաթը բարձրացողների առաջարկվում է ինքնակամ կերով վճարել 10 դոլար, ինչի դիմաց նրանք ի հիշատակ կրծքանշան կստանան: Դրանց գույները 4-ն են եւ կախված են բարձրության հեռավորությունից: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Տարեկան Ճապոնիայի ամենաբարձր կետն է բարձրանում մինչեւ 400 հազար մարդ: Այս տարի սպասվում է, որ նրանց թիվը կավելանա, քանի որ Ֆուձին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Սակայն զբոսաշրջիկների մեծ քանակությունը ստիպում է իշխանություններին մտահոգվել հրաբուխի բնապահպանական խնդիրներով: