Իսպանիայում գնացքի վթարի արդյունքում զոհերի թիվը հասել է 80-ի, հաղորդում է El Mundo-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 78 զոհերի եւ 178 տուժածների մասին:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքի երկաթուղային կայարանի մերձակայքում: Գնացքի բոլոր վագոնները շրջվել են: Դրանցից մեկը լիովին ոչնչացվել է: Ընդհանուր առմամբ, գնացքում եղել է 218 ուղեւոր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Որոշ տվյալների համաձայն՝ վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: Վթարի պահին այն ընթացել է 220 կմ/ժ արագությամբ՝ չնայած որ այդ հատվածում թույլատրելի արագությունը չի գերազանցում 80 կմ/ժ: Այլ տվյալների համաձայն՝ գնացքը շարժվել է 180կմ/ժ արագությամբ, ինչը եւս գերազանցում է սահմանված ցուցանիշը: Իշխանությունները մեքենավարի նկատմամբ հետաքննություն են սկսել: