Ամենաանազնիվ ամերիկացիներն ապրում են երկրի մայրաքաղաքում` Վաշինգթոնում: Ինչպես հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները, նման եզրակացության է եկել Honest Tea ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունը, որը արտասովոր սոցիալական էքսպերիմենտ է իրականացրել, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բոլոր 50 նահանգներում, այդ թվում Քոլումբիայի դաշնային շրջանում, որտեղ տեղակայված է ամերիկյան մայրաքաղաքը, տեղադրվել են ինքնասպասարկման կրպակներ: Այցելուներին առաջարկվել է վերցնել 1 շիշ սառը թեյ եւ դրա փոխարեն հատուկ տուփի մեջ թողնել 1 դոլար: Արդյունքում պարզվել է, որ ամենաանազնիվ մարդիկ ապրում են ԱՄՆ մայրաքաղաքում: Նրանց 80 տոկոսը ըմպելիքի համար չի վճարել:

Մեծաքանակ ստախոս բնակիչներով նահանգների թվում են նաեւ Արեւմտյան Վիրջինիան, Տեքսասը եւ Քենթուկին: Ամենաազնիվ նահանգներն են Ալաբաման եւ Հավաին: Այնտեղ տուփի մեջ գումար է գցել բնակչության 100 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, արտադրանքի համար վճարել է ամերիկացիների 92 տոկոսը: Ազնվության սեռային ցուցանիշները հետեւյալն են` ապրանքի դիմաց վճարել է կանանց 95 տոկոսը, տղամարդկանց` 91: